Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեի հայտարարությամբ, խորհրդարանի աշխատանքը դեռևս սահմանափակված է և արվում է ամեն ինչ, որպեսզի ժամանակին վերականգնվի նրա գործունեությունը:
Ըստ Թալկվաձեի, դա հնարավոր կլինի երկրում արտակարգ դրության ավարտից հետո: Ամեն ինչ արվում է, որ արտակարգ դրությունը չշարունակվի, սակայն այս ամենը կախված է համավարակաբանական իրավիճակից և առողջապահական ծառայությունների հանձնարարականներից:
Ինչ վերաբերում է սահմանափակումների վերացման հարցին, ապա, ըստ Թալկվաձեի, սահմանափակումների վերացումը պետք է իրականացվի այնպես, որ չառաջանա համավարակաբանական իրավիճակի վատթարացում:
«Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ սա սովորական իրավիճակ չէ, համավարակը դեռ շարունակվում է, շատ երկրներում վիճակագրությունը աճող է: Լավ է, որ բացել ենք տնտեսությունը և քննարկում ենք սահմանափակումների վերացման հարցը: Սահմանափակումների վերացումը պետք է տեղի ունենա բանականորեն, որպեսզի որևէ տեղ չառաջացնենք համավարակաբանական իրավիճակի վատթարացում, որը կարող է մեզ վնաս հասցնել կրկին: Ես կապ ունեմ իմ գործընկերների հետ ամբողջ աշխարհում, ինչպե նաև հետևում եմ, թե ինչպես են խորհրդարաններն աշխատում այլ երկրներում: Մինչև այժմ խորհրդարանների աշխատանքը մնում է սահմանափակ, և, իհարկե, մենք անում ենք հնարավորը մեր խորհրդարանի աշխատանքը ժամանակին վերականգնելու համար, իսկ դա հավանաբար հնարավոր կլինի արտակարգ դրության ավարտից հետո»,- ասել է Թալկվաձեն:1tv.ge