Հեշտիա գյուղում տեղ-տեղ շարքից դուրս են եկել կենտրոնական փողոցի գիշերային լուսավորության համար նախատեսված լամպերը: Բնակիչների խոսքով՝ ուղղակի պետք է բարձրանալ սյուների վրա եւ փոխել լամպերը, որից հետո դրանք կսկսեն աշխատել ու լույս տալ:
NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Թորիա գյուղում նույնպես չեն վառվում հիմնական կենտրոնական փողոցի երկայնքով տեղադրված լամպերը, որոնք մոտավորապես թվով 10 -ն են: Այսօր հեռախոսազրույց ունեցանք բնակիչներից մեկի հետ ով նշեց, որ դեռեւս ոչ մի փոփոխություն չկա, ընդհակառակը մի քանիսն էլ նորից ավելացել են վառված լամպերի շարքին:
Վերոնշյալ խնդրի համար հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ. «Տեղյակ եմ այդ մասին, փողոցներով անցնելուց ուշադրություն դարձրել եմ շարքից դուրս եկած լամպերին եւ խնդրել ենք կոմունալ ծառայությանը, որտեղ ասացին որ 2 – 3 օրվա ընթացքում կգան եւ կսարքեն: Դրանից առաջ էլ պանդեմիայի պատճառով իրավունք չկար աշխատանքներ տանելու»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.