Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Վրաստանի քաղաքացիներից 1-ը զոհվել է, 2-ը հիվանդանոցում են

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Վրաստանի քաղաքացիներից 1-ը զոհվել է, 2-ը հիվանդանոցում են

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 21:40-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 81-ամյա Ֆիլիպ Ավետիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99.5 կմ հատվածում իր վարած Վազ 2107 մակնիշի MMN 079 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Հակոբ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 82 PR 082 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ֆ. Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Վրաստանի քաղաքացիներ՝ 69-ամյա Լարիսա Սահակյանն ու 46-ամյա Նաիրա Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: © shamshyan.com



Opinion, pooling and voting