Նինոծմինդա քաղաքի որոշ բնակիչներ դժգոհություն են հայտնում վերջերս մաքրված ջրատար առվակից, որը միացվել է Կլոր լճին: Նրանք անհանգստություն են հայտնում, որ ջրատար առվակը վարարել է մերձակա տարածքը:
Լճի մոտակայքում ապրող բնակիչները նշում են, որ ամենևին դեմ չեն, որ լիճը բարեկարգվի, լճում փոքր ձկներ լցվեն, ծառեր տնկվեն, հեծանվային վազքուղի կառուցվի, սակայն դրա հետ մեկտեղ ցանկանում են, որ ջուրը չվարարի շրջակա հողատարածքները: Նրանց խոսքով անցյալ տարի բացվեցին ջրատար առվակները և այդպես էլ բաց թողնվեցին, ինչի արդյունքում ցանքատարածությունները այժմ ջրի մեջ են:
Ձեզ ենք ներկայացնում Սպասովկա գյուղի մերձակա տարածքներից լուսանկարներ, որոնցում երևում են անցյալ տարվանից բաց վիճակում թողնված առվակները:
Լուսանկարները տրամադրել են բնակիչները