
Այս օրերին ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերությունը իրականացնում է Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
Ներկայումս կատարվում են հողաշինական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Լերմոնտով փողոցի բնակիչները վերջին մի քանի տարիներին հաճախ էին բարձրացնում փողոցի ասֆալտապատման հրատապության հարցը: Ի ուրախություն բնակիչների, մոտ ապագայում ձողոցը ասֆալտապատ կլինի: Լերմոնտով փողոցի ասֆալտապատման նախագիծը կազմում է 177.078 լարի, որը տրամադրվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից:
Նյութի մանրամասները դիտեք ֆոտոշարքում.