Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարոթյամբ՝ արտակարգ դրության չեղարկման վերաբերյալ որոշում կկայացնեն սահամանափակումների մասամբ վերացման արդյունքների հիման վրա:
Ըստ նրա՝ այսօրվա համաճարակաբանական իրավիճակը տալիս է այդ հնարավորությունը, այդուամենայնիվ, որոշումը կկայացվի մայիսի 22-ին:
«Այսօրվա համաճարակաբանական իրավիճակը տալիս է այդ հնարավորությունը, սակայն մինչև մայիսի 22-ը մնացել է մեկ շաբաթից ավելի: Հույս ունեմ, որ մայիսի 11-ի`սահմանափակումների մասամբ վերացումից հետո չի լինի դեպքերի աճ: Նկատի չունեմ նոր դեպքերի միանիշ թիվը` անգամ մինչև 20 նոր դեպքը: Դա սովորական երևույթ է: Նկատի ունեմ այն, որ այս ամենը եթե չհանգեցնի վարակի կտրուկ աճի, ապա մայիսի 22-ին հնարավորություն կտրվի չեղարկել արտակարգ դրությունը»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:
Ինֆեկցիոն կլինիկայի տնօրենը կարծում է, որ երկիրը կկարողանա պահպանել առկա իրավիճակը: Խորհուրդ է տալիս սահամանափակումների վերացումից հետո ևս պահպանել երեք կետ՝ ձեռքերի հաճախակի լվացում, սոցիալական հեռավորության պահպանում և փակ տարածքում դիմակ կրելը:
«Սա չի առաջացնի այնպիսի անհարմարություններ, որը կխախտի մեր կյանքի ռիթմը: Փոխարենը, այս ամենը կապահովի այն, որ հարկավոր չի լինի դիմել նորմաների խստացմանը»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: