Այսօրվանից Ռուսթավիում և Գարդաբանիում վերականգնվել է երթևեկությունը: Քաղաքներում վերացվել է ել ու մուտքի վրա հաստատված արգելքը:
Բացի այդ, մայիսի 18-ից սահմանափակումները վերացվելու են նաև Մառնեուլիում:
Տեղաշարժման վրա սահամանափակումները Թբիլիսիում վերացվել էին մայիսի 11-ին, իսկ մայիսի 5-ին բացվել էին Քութաիսի և Բաթումի քաղաքները:
Հիշեցնենք, Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում և Բաթումիում նման սահմանափակումը հաստատվել էր ապրիլի 15-ին:
Երկրում կրկին գործում է պարետային ժամը, որի համաձայն, երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 6-ը փողոցներում արգելվում է տեղաշարժվել:
Նոր կորոնավիրուսի կանխարգելման պատճառով, երկրում արտակարգ դրությունը գործելու է մինչև մայիսի 22-ը:
1tv.ge