Վրաստանում ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում մայիսի 18-ից կվերացվի 3 անձից ավել հավաքի վրա հաստատված արգելքը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Սակայն, ինչպես նշել է վարչապետը, նշված արգելքը չի վերացվել ավտոմեքենայով տեղաշարժվելու դեպքում:
«Երեք անձից ավել հավաքի վրա հաստատված սահմանափակումները վերացվում են, ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: Սակայն դա չի նշանակում, որ վերացվում է երեք անձից ավել հավաքի արգելքը ավտոմեքենայով տեղաշարժվելիս:
Չնայած ամեն ինչի, այս սահմանափակումն ունի շատ կարևոր համավարակաբանական նշանակություն, որը մեզ ասում են բժիշկները և մենք հավատում ենք նրանց: Ինչպես գիտեք, մասնագետների հանձնարարականները, մեզ համար այս տեսանկյունից, հատկապես համավարակի դեմ պայքարում շատ կարևոր են»,- ասել է Գիորգի Գախարիան: