Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին փոխանցվել է սնունդ

Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին փոխանցվել է սնունդ

Վրաստանում ՀՀ դեսպանությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում տարածել է հայտարարություն, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին:На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице

Մայիսի 12-ին՝ Վրաստանում   ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։

Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։

На изображении может находиться: один или несколько человек и на улице

Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները»:



Opinion, pooling and voting