Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց մեկ ամսով

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց մեկ ամսով

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց 30 օրով: Բացի այդ, ինչպես մեկնաբանում են կառավարությունում, կորոնավիրուսի պատճառով գործող սահմանափակումների մեղմացման գործընթացը կշարունակվի:

Հայաստանի կառավարության նիստին որոշվել է, որ ողջ երկրի տարածքով արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ կմնա մինչև հունիսի 13-ը:

«Սահմանափակումների մեղմացումը կշարունակվի, սակայն եթե իրավիճակը բարդանա, մենք ստիպված կլինենք կրկին ձեռնարկել խիստ միջոցներ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որը Հայաստանի կառավարությունը մայիսի 4-ից մեղմացրել էր սահմանափակումները: Մասնավորապես, չեղարկվել էր մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, վերականգնվել էր տնտեսական գործունեության մի մասը: Բացվել էին բացօթյա սրճարանները և ռեստորանները:

Հայաստանում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 49 մարդ:

1tv.ge



Opinion, pooling and voting