Նինոծմինդա քաղաքում բնակիչները վախենում են խմել ծորակի ջուրը ցեխոտ լինելու պատճառով /տեսանյութ/

Նինոծմինդա քաղաքում բնակիչները վախենում են խմել ծորակի ջուրը  ցեխոտ լինելու պատճառով /տեսանյութ/

Այս տարի, համեմատած նախորդ տարիների հետ, գարնանային եղանակով պայմանավորված տևական ժամանակ է խմելու ջուրը պղտոր վիճակում է:

“Ջուրը այնքան պղտոր ու կեղտոտ է, որ անհնար է խմել: Ստիպված խանութներից տարաներով ջուր ենք գնում”,- բողոքում են բնակիչները:

Բնակիչները նշում են, որ խնդիրն առկա է արդեն երկու ամիս և խնդրում են ուշադրություն: Նրանք դիմել են Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերությանը և ստացել պատասխան, որ խնդրի մասին տեղյակ են և վերահսկում են իրավիճակը:

“Ջրի պղտորվածությունը տարվա այս սեզոնին նորմալ երևույթ է համարվում, քանի որ սարերում՝ ակունքների մոտ ձյունը հալվում է: Մենք պարբերաբար ջրին քլոր ենք խառնում: Ջրի ցեխոտվածության մակարդակը ստուգելու համար միշտ նմուշներ ենք ուղարկում Ախալցիխե հետազոտություն անցնելու համար: Այն դեպքում, երբ հետազոտությամբ պարզվում է, որ ջրի պղտորվածությունը նորմայի սահմաններում չէ, դադարեցնում ենք այդ հատվածի ջրամատակարարումը այնքան ժամանակ, մինչև ջուրը մաքրվի: Սովորաբար 5 օրվա ընթացքում ջուրը սկսում է մաքրվել”,- նշում են Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները: