Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ անմիջական երկխոսության

Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ անմիջական երկխոսության

Վրաստանի մի շարք պատգամավորներ, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, նշել են, որ երկիրը պատրաստ չէ անմիջական երկխոսության Ռուսաստանի հետ, գրում է newsgeorgia.ru-ն։

Երեկ մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Մոսկվայում Վրաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչի։ Նրա խոսքով՝ առաջին փուլում անհրաժեշտ է «կարգավորել հարաբերությունները, հաստատել ուղիղ կապեր»։

«Երբ Ռուսաստանը կնքում է, այսպես կոչված, պայմանագիր Աբխազիայի հետ, ինչպես նաև պլանավորում է Օսիայի բռնակցումը, կարծում եմ՝ երկխոսության մասին խոսքը նպատակահարմար չէ»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն։

Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հարցով հանձնաժողովի փոխնախագահ Զվիադա Քվաչանթիրաձեի կարծիքով՝ ժնևյան քննարկումները միակ հարթակն է, որտեղ կողմերը կարող են բանակցություններ վարել։

«Ռուսաստանն ագրեսոր է, որը մինչ օրս շրջափակման մեջ է պահում Վրաստանի տարածքի ավելի քան 20%-ը։ Մենք պատրաստ չենք երկխոսության Ռուսաստանի հետ, առավել ևս որ մենք ունենք սկզբունքային վերաբերմունք այդ հարցին»,- հայտարարել է Քվաչանթիրաձեն։
tert.am



Opinion, pooling and voting