Ուժի մեջ է մնում 10 անձից ավել հավաքի արգելքը

Ուժի մեջ է մնում 10 անձից ավել հավաքի արգելքը

Կառավարության վարչակազմը պարզաբանում է, որ չնայած երեք անձից ավել հավաքի սահմանափակման վերացմանը, ուժի մեջ է մնում 10 անձից ավել հավաքի արգելքը:

Ըստ նրանց, կրկին ուժի մեջ է մնում սահմանափակումը ավտոտրանսպորտային միջոցներով տեղաշարժման ժամանակ: Արգելված է ավտոմեքենայում երեք անձից ավել (ներառյալ վարորդի) տեղաշարժը:

«Ինչպես հայտնի է, Վրաստանի կառավարության որոշմամբ, մայիսի 18-ից, երկուշաբթի օրվանից բացվելու են գեղեցկության սրահներն ու էսթետիկ ​​բժշկական կենտրոնները, ինչպես նաև կվերացվի սահմանված սահմանափակումը, ըստ որի արգելվում էր հանրային տարածքներում երեք անձից ավել հավաքը: Չնայած այդ արգելքի վերացմանը, ուժի մեջ է մնում 10 անձից ավել հավաքի արգելքը:

Բացի այդ, ուժի մեջ է մնում ավտոտրանսպորտային միջոցներով տեղաշարժման կապակցությամբ սահմանված արգելքը, կոնկրետ, արգելվում է ավտոտրանսպորտային միջոցում երեք անձից ավել (ներառյալ վարորդը) գտնվելը: Ուղևորները պետք է նստած լինեն մեքենայի ետևի մասում: Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօր մայիսի 14-ին բացվել են Ռուսթավին և Գարդաբանին, իսկ մայիսի 18-ին բացվելու է Մառնեուլին:

Բացի այդ, հունիսի 15-ից Վրաստանում բաց կլինեն տեղական զբոսաշրջային ​​ծառայությունները, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների»,- նշել են կառավարության աշխատակազմում: