Մայիսի 15-ից Ռուսաստանից դեպի Հայաստան կվերագործարկվեն կանոնավոր չվերթեր: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք, սակայն նրանց համար շարունակելու է գործել ինքնամեկուսացման պայմանը»,- ասաց պարետը:
Նա տեղեկացրեց, որ տեսակապով զրուցել է Wizz Air ավիաընկերության ներկայացուցչի հետ, և, ամենայն հավանականությամբ, ընկերությունը հունիսի կեսից կվերսկսի չվերթերը դեպի Երևան:
Ցամաքային սահմանների բացման հետ կապված, ըստ Ավինյանի, դեռ քննարկում չկա, բայց մոտ ապագայում այդ հարցերին նույնպես անդրադարձ կլինի:
1lurer.am