Մենք եւ Ռուսաստանի, եւ Վրաստանի, եւ Իրանի եւ մի շարք այլ գործընկերների հետ ունենք որոշակի պայմանավորվածություններ, որով արգելափակել ենք քաղաքացիների մուտքը դեպի մեր սահման եւ միայն բացառիկ դեպքերում ենք թույլ տալիս այլ երկրի հաղաքացիների մուտքը Հայաստան: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Հարցին, թե ինչպես է լուծվելու արտագնա աշխատանքի մեկնելու ցանկություն ունեցողների հարցը, քանի որ մենք ասում ենք, որ թռիչքները բացվում են, բայց Ռուսաստանում այդ սահմանափակումները դեռ կան, Ավինյանը պատասխանեց. «Նույնը վերաբերում է Ռուսաստանին, եւ այո, դա մեր գալիք քննարկվելիք թեմաներից մեկն է: Պարբերական թռիչքների վերականգնման հետ հանդերձ, մենք պետք է որոշակիորեն հասկանանք, թե ինչպես ենք լուծում մեր քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման հարցերը երկրից երկիր: Այսինքն ինչպես ենք կարգավորելու ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան, ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան եւ այլն»:
News.am