Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, Վրաստանում տեղական արտադրության զարգացման վրա ավելի շատ ուշադրություն կդարձվի՝ ներմուծումից կախվածությունը նվազեցնելու նպատակով։
«Մենք հիմա ավելի շատ ենք ուշադրություն դարձնում տեղական արտադրությանը, որպեսզի երկիրն ավելի քիչ կախված լինի ներմուծումից: 2019 թվականը ռեկորդային էր այն առումով, որ վերջին 7 տարվա ընթացքում առևտրային հաշվեկշռի լավագույն ցուցանիշն ենք գրանցել:
Արտահանման աճն ավելացել է և մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկն է դարձել, սակայն մենք այսուհետ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք տեղական արտադրությանը, հատկապես գյուղատնտեսությանը, սննդին և շինանյութերին»,- հայտարարել է Թուրնավան:aliq.ge