Ֆերմերները, ովքեր ունեն գրանցված 0.25 հա-ից 10 հա հողատարածք, պետք է դիմեն «Liberty Bank»-ի ցանկացած մասնաճյուղ, որտեղ նրանց անվճար կբացեն ագրո-քարտ, որի վրա կստանան միավորներ՝ Վրաստանի կառավարության հակաճգնաժամային գյուղատնտեսական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում:
Գյուղատնտեսական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, որպես Վրաստանի կառավարության հակաճգնաժամային պլանի մաս, ֆերմերները, որոնք Ազգային գործակալության հանրային ռեեստրում գրանցված 0.25 հա-ից 10 հա հողատարածք ունեն՝ ագրո-քարտերին կփոխանցեն միավորներ, որոնք նրանք կարող են օգտագործել գյուղատնտեսական աշխատանքների ընթացում տարբեր ծախսերի համար:
1 հա հողամասի դիմաց նախատեսված է 200 միավորի փոխանցում, որը հավասարաչափ է 200 լարիին: Այսպիսով, եթե ֆերմերը գրանցած ունի 0,25 հա, ապա քարտի վրա կփոխանցվի 50 միավոր՝ համապատասխանաբար, 0,50 հա-ի դեպքում՝ 100 միավոր (լարի) և այդպես շարունակ:
Գրանցված 0,25 հա-ից մինչև 1,25 հա հողատարածք ունեցող ֆերմերները կարող են իրենց միավորները (գումարը) ծախսել միայն հետևյալ գնումների համար.
– պարարտանյութերի և բույսերի պաշտպանության համար քիմիական և կենսաբանական միջոցների ձեռքբերման համար
– բույսերի քիմիական և կենսաբանական խնամքի միջոցներ ձեռք բերելու համար
– սերմեր կամ տնկանյութեր ձեռք բերելու համար
Իսկ ֆերմերները, որոնք ունեն 1,25 հա-ից 10 հա գրանցված հողեր, կարող են իրենց միավորները ծախսել ինչպես վերը նշված միջոցների և նյութերի ձեռքբերման, այնպես էլ գյուղատնտեսական ծառայությունների (հերկման) վրա:
Թեև, սուբսիդավորվող գյուղատնտեսական այս ծառայությունից օգտվելու համար հարկավոր է դիմել «Գյուղատնտեսական ծառայություններ և լոգիստիկա» ընկերությանը (նախկին «Մեխանիզատորը»), որն ունի սպասարկման կենտրոններ, որոնք տեղակայված են Վրաստանի 12 շրջաններում: Սամցխե-Ջավախքում սպասարկման կենտրոնը գտնվում է Ախալցիխեում:
Միավորները հնարավոր է ծախսել մինչև 2020 թվականի ավարտը:
Ծրագրի շրջանակներում ֆերմերների համար առավելագույն սուբսիդավորումը կազմում է 2000 լարի\միավոր, և մինչև 200 000 ֆերմեր կօգտվի այս ծրագրից: Ծրագրի բյուջեն 37 միլիոն լարի է, ծրագրի իրականացումը կսկսվի 2020 թվականի մայիսի 20-ից:jnews.ge