Թուրքիայի համալսարաններից մեկում Ցեղասպանությունը ժխտող, հակահայկական պաստառների մրցույթ է հայտարարվել

Թուրքիայի համալսարաններից մեկում Ցեղասպանությունը ժխտող, հակահայկական պաստառների մրցույթ է հայտարարվել

Թուրքիայի Գազի համալսարանի արվեստների ֆակուլտետը 1915թ.-ին Հայոց ցեղասպանության նախաշեմին այդ թեմայով պաստառների մրցույթ է հայտարարել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականի կայքը, նախաձեռնությունը, սակայն, հակահայկական բնույթ ունի, և մտադիր է ցույց տալ «հայերի դաժանությունները»:

Մրցույթին աշխատանքները կարող են ներկայացվել մինչև 2015թ.-ի հոկտեմբերը:

Պարբերականը հիշեցնում է, որ այս տարի ապրիլի 23-ին Թուրքիայի դեռևս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915թ.-ի դեպքերի առնչությամբ ուղերձ էր հրապարակել ու ցավակցություն հայտնել: Նրա այդ քայլը բոլորին հույս էր ներշնչել:

«Թուրքիան այդ ուղերձով սկսել էր նախապատրաստվել 100-ամյակին: Սակայն մինչ այժմ այդ «պատրաստությունը» պատմաբանների՝ աշխատանքներ իրականացնելու կոչերից այն կողմ չեն անցել»,- գրում է պարբերականը:

tert.am



Opinion, pooling and voting