Որքան կթանկանան ավիաթռիչքները համավարակից հետո

Որքան կթանկանան ավիաթռիչքները համավարակից հետո

Սահմանները եւ ձեռնարկությունները բացելու երկրների ծրագրերի մշակմանը եւ ավիաընկերություններ ուղեւորահոսքի վերադարձին զուգընթաց, հարց է ծագում՝ որքան թանկ կլինեն ավիատոմսերը, երբ «այս ամենը» ավարտվի:

Սոցիալական հեռավորությունը նշանակում է ավելի քիչ տեղերի վաճառք, քանի որ շարքերում մեջտեղի տեղերը չեն վաճառվի, ուստի ավիատոմսերի գները կսկսեն թանկանալ, գրում է Americaru-ն:

Օրինակ՝ Delta Air Lines-ը թռիչքային ծանրաբեռնվածությունը մինչեւ հունիսի 30-ը սահմանափակում է՝ թույլ տալով ամրագրել հասանելի տեղերի միայն 50-60%-ը: Նման կանոններ կիրառող մյուս ավիաընկերություններ են՝ Emirates, American Airlines-ը, Japan Airlines-ը, United-ը, Wizz Air-ը: Սա նշանակում է, որ միջին նստատեղի արգելափակման վնասները, ամենայն հավանականությամբ, կընկնեն ուղեւորների վրա՝ տոմսերում կներառվի այս տարբերությունը:

Ավիաընկերությունների առեւտրի համաշխարհային ասոցիացիան ցանկանում է ասել, որ սոցիալական հեռավորության հարցում վերջին խոսքը ասել են հենց իրենք՝ փոխադրողները: Սակայն Atmosphere Research Group-ի ավիաընկերությունների վերլուծաբան Հենրի Հարթեւելդը կարծում է, որ նման որոշումը նշանակում է ընտրել փողը, ոչ թե մարդկանց առողջությունը: «Վախն ու վստահությունը այն երկու զգացումներն են, որոնք ուղեւորություն պլանավորելիս մարդկանց ուշադրության կենտրոնում կլինեն, եւ եթե մարդը չի զգում, որ ավիաընկերությունը պատշաճ կերպով հարգում է իր առողջությունը, նա ուրիշը կգտնի»,- ասել է նա։

news.am