Սպանդարյան փողոցի ջրատարի վերականգնողական աշխատանքների պատճառով բնակիչների մի մասը մնացել են առանց ջրի

Սպանդարյան փողոցի  ջրատարի վերականգնողական աշխատանքների պատճառով բնակիչների մի մասը մնացել են առանց ջրի

Սպանդարյան փողոցում ջրատար խողովակի վթարավերականգնողական աշխատանքների պատճառով Նինոծմինդա քաղաքի բնակիչների մի մասը մնացել են առանց խմելու ջրի:

Մայիսի 15-ի երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում ևս տարվում էին վերականգնողական աշխատանքներ, որպեսզի բնակիչները գոնե ժամանակավորապես ապահովված լինեին խմելու ջրով: Հիմնական աշխատանքները տարվում են այսօր:

Արդեն 6-րդ օրն է Սպանդարյան փողոցում ջրատար խողովակի պատճառով խմելու ջուրը հոսում է քաղաքի փողոցներով:

Խանութների սեփականատերերը և Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները համատեղ որոշում էին կայացրել վթարավերականգնողական աշխատանքների իրականացման շուրջ:

Նյութի մանրամսները դիտեք ֆոտոշարքում.