Նինոծմինդա քաղաքի Թբիլիսյան փողոցում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Նինոծմինդա քաղաքի Թբիլիսյան փողոցում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

՛՛Ջավախավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով և Դերժինսկի փողոցների ասֆալտապատման հետ զուգահեռ ասֆալտապատման աշխատանքներ է իրականացնում նաև Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի Թբիլիսյան փողոցում:

Վերջինիս ասֆալտապատման նախագծի գումարը կազմում է 334,510 լարի, իսկ մրցույթը շահել է ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերությունը 297,297 լարիի դիմաց: Այս փողոցի ասֆալտապատումը ևս իրականցվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից:

Փբիլիսյան փողոցի բնակիչները նշում են, որ ասֆալտապատման ընթացքում փողոցի որոշ հատվածներում պետք է կառուցապատվի նաև 500 մետր երկարությամբ անձրևատար ջրանցք, հակառակ դեպքում ջուրը շարքից կհանի ասֆալտը:

Այս պահին փողոցում իրականցվում են հողաշինական աշխատանքներ:

Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.