Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլին Վրաստան դրամական փոխանցումների ծավալը նվազել է 42,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Մասնավորապես՝ 2020-ի ապրիլին երկիր դրամական մուտքերի ծավալը եղել է 79.1 մլն ԱՄՆ դոլար (250.8 մլն լարի):
Առաջվա նման՝ փոխանցումների 89.6%-ը խոշոր 12 գործընկեր-երկրներին է բաժին հասնում, որոնցից ապրիլին Վրաստան է ուղարկվել ավելի քան 1 մլն. դոլար: Բացի այդ՝ ապրիլին Վրաստանից արտերկիր փոխանցվել է 10 մլն դոլար (31.7մլն լարի), սա 47.7%ով քիչ է՝ 2019-ի ապրիլի համեմատությամբ: aliq.ge