
Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում կրկին վթարվել է ջրատար խողովակը և խմելու ջուրը հոսում է փողոցներով: Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները մայիս 14-ին Պուշկին փողոցում իրականացրել էին ջրատարի վերականգնողական աշխատանքներ:
Սա այս փողոցում նույն ջրատար խողովակի վթարման արդեն երրորդ դեպքն է:
Վերջին շրջանում Նինոծմինդա քաղաքում հաճախակի դարձած ջրատար խողովակների վթարների պատճառով Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները աշխատում են արտակարգ ռեժիմով: