Պուտինի հետ հանդիպումը հնարավոր է. Վրաստանի ներկայացուցիչ

Պուտինի հետ հանդիպումը հնարավոր է. Վրաստանի ներկայացուցիչ

Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր է, սակայն անհրաժեշտ է լրջորեն քննարկել հանդիպման մանրամասները:

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը:

Աբաշիձեի խոսքերով՝ նախ և առաջ պետք է համաձայնեցնել հանդիպման տեղն ու ժամանակը, ինչպես նաև քննարկման թեմաները:

«Հաստատում եմ նման հանդիպման հնարավորությունը և ցանկանում եմ ընդգծել, որ անհրաժեշտ է լուրջ և մանրամասն պատրաստվածություն: Մասնավորապես պետք է համաձայնեցվի հանդիպման տեղն ու թեմաները: Հանդիպման նպատակը պետք է լինի ռեալ արդյունքներ գրանցելը: Հանդիպումների թիրախում պետք է լինի այդ խնդիրների փուլային լուծումը»,- հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:

Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ ռուսական իշխանություններն ուրախ կլինեն Մոսկվայում ընդունել Վրաստանի ներկայացուցիչներին:

tert.am



Opinion, pooling and voting