Նինոծմինդայում վերսկսվել են հասարակական կենտրոնի կառուցապատման աշխատանքները

Նինոծմինդայում վերսկսվել են հասարակական կենտրոնի կառուցապատման աշխատանքները

Վրաստանի Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Նինոծմինդա քաղաքում կառուցվում է հասարակական կենտրոն:

Արդեն 3 օր է, ինչ մեկնարկել են շենքի կառուցապատման աշխատանքները: Ներկայումս կատարվում են շենքի հիմքի կառուցման աշխատանքներ: Նախագծով նախատեսված է 45 օրվա ընթացքում ավարտին հասցնել շենքի երկաթ-բետոնե կարկասը: Շենքի կառուցապատումը նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ.-ի հուլիսի 31-ին:


Հասարակական կենտրոնի շենքի կառուցապատումը իրականացնում է „Խոմերիկի և կոմպանիա“ ՍՊԸ-ն: Նախագծի բյուջեն կազմում է 855, 412 լարի:

Հասարակական կենտրոնի շենքը լինելու է մեկ հարկանի և ապակե: Հասարակական կենտրոնը տեղակայված է լինելու Նինոծմինդայի քաղաքապետարանի դիմաց:


Հասարակական կենտրոնում տեղի բնակիչները հնարավորություն կունենան հարմարավետ միջավայրում օգտվել ավելի քան 200 պետական և մասնավոր նշանակության ծառայություններից: Բնակիչները կկարողանան ստանալ անձնագիր կամ այլ անձը հաստատող փաստաթուղթ, օգտվել արխիվային, անշարժ գույքի գրանցմանը և կադաստրային գործարքներին վերաբերող ծառայություններից: