
Ձեզ ենք ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ Ջավախքի բնությունից: Լուսանկարները արված են Բադան սարի գագաթից, որը գտնվում է Հեշտիա եւ Ղաուրմա գյուղերի միջեւ: Բադան սարի գագաթին է գտնվում նաեւ (ըստ տեղեկությունների) Կիկլոպյան բերդը:
Լուսանկարներում երեւում է Աբուլը՝ որը հանդիսանում է ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում։
Լուսանկարներում երեւում է նաեւ Քաղոն սարը, Արազ գետը, Հեշտիա, Ղաուրմա, Օրոջալար, Ջիգրաշեն եւ Փոքր Խանչալի գյուղերը, ինչպես նաեւ Խանչալի գյուղին հարակից լիճն ու մոտակա սարերը: Հեռվում երեւում է քաղաք Նինոծմինդան: