Արդյոք դուք կա՞ք փոխհատուցում ստացողների ռեեստրում. Ինչպե՞ս իմանալ

Արդյոք դուք կա՞ք փոխհատուցում ստացողների ռեեստրում. Ինչպե՞ս իմանալ

Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության նոր ծրագիրը (https://www.rs.ge/kompensacia) քաղաքացուն հնարավորություն կտա անձամբ ստուգել փոխհատուցում ստացողների ռեեստրը: Այս մասին տեղեկությունը հաղորդում է Եկամուտների ծառայությունը:

Նրանց փոխանցմամբ, յուրաքանչյուր անձ հեշտությամբ համակարգ կարող է մտնել անձնական համարով և կազմակերպության նույնականացման ծածկագրով ու ստուգել արդյո՞ք գործատուն արդեն ներկայացրել է տվյալները:

Ստուգման գործընթացն ավարտելուց հետո անձը կստանա կարճ տեքստային հաղորդագրություն դիմումի մեջ գործատուի կողմից նշված բջջային հեռախոսհամարի վրա, արդյոք կա թե ոչ փոխհատուցում ստացողների ռեեստրում: Ինչպես պարզաբանում են գերատեսչությունից, նշված համակարգով անձը կարող է գործատուի հետ կապ հաստատել այն պարագայում, եթե պարզի, որ իր տվյալները դեռ չի ներկայացվել եկամուտների ծառայությանը՝ փոխհատուցում ստանալու նպատակով:

«Հիշեցնենք, որ գործատու ընկերությունները, յուրաքանչյուր ամսվա 15-ին, վեց ամսվա ընթացքում, պետք է ներկայացնեն  այն աշխատողների ցուցակը, ովքեր աշխատում էին 2020 թվականի առաջին երեք ամսից (հունվար, փետրվար, մարտ), գոնե որևէ մեկ ամսվա ընթացքում ստանում են աշխատավարձ և արտակարգ դրության ժամանակ դադարեցվել է կամ դադարեցրել են աշխատանքային հաարբերությունները: Հայտը չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքում գործատուին տրվում է լրացուցիչ հինգ օր` նոր հայտ ներկայացնելու համար: Հետևաբար, այս ժամանակահատվածը կշարունակվի մինչև ամսի 20-ը:

Գործատու ընկերությունների կողմից փոխհատուցում տալու համար հարկավոր է էլեկտրոնային հայտ և լրացման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://eservices.rs.ge/ServiceRequestNew.aspx?p=751https://www.rs.ge/common/get_doc.aspx?id=10898:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, խնդրում ենք զանգահարել Եկամուտների ծառաության տեղեկատվական կենտրոն՝ 2 299 299 կամ գրեք info@rs.ge էլ.հասցեին:

Տեղեկացնենք նաև, որ փոխհատուցում ստացող ինքնազբաղված անձինք պետք է այցելեն Առողջապահության նախարարության վեբ-կայք, որտեղ գրանցման հարթակում (http://compensation.moh.gov.ge/) մինչև հուլիսի 1-ը պետք է անցնեն գրանցում: Առողջապահության նախարարության թեժ գծի համարն է 1505:

Հարթակում գրանցվել կարող են միայն ինքնազբաղվածները: Վարձու ինքնազբաղվածները իրավունք չունեն գրանցվելու», – նշված է Եկամուտների ծառայության տեղեկության մեջ:

1tv.ge