Չեղարկվել է երեք մարդուց ավել հավաքի արգելքը

Չեղարկվել է երեք մարդուց ավել հավաքի արգելքը

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով երեք մարդուց ավել հավաքի համար գործող սահմանափակումն այսօրվանից չեղարկվել է, սակայն չնայած դրան, ուժի մեջ է մնում արգելքը 10 անձից ավել մարդու հավաքի մասին:

«Ինչպես հայտնի է, Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօրվանից բացվում են գեղեցկության սրահները և էսթետիկ բժշկության կենտրոնները, ինչպես նաև չեղարկվում է երեք մարդուց ավել հավաքի համար գործող սահմանափակումը ինչպես փակ, այնպես էլ՝ բաց տարածքներում: Պարզաբանում ենք, որ չնայած դրան, ուժի մեջ է մնում արգելքը 10 անձից ավել մարդու հավաքի մասին:

Բացի այդ, կրկին ուժի մեջ է մնում սահմանափակումը ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժի  մասին: Մասնավորապես, արգելվում է ավտոտրանսպորտով երեք անձից ավել (վարորդը ներառյալ) մարդու տեղաշարժը»,- ասվում է կառավարության վարչության տեղեկության մեջ:



Opinion, pooling and voting