
«Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը Լերմոնտով, Դերժինսկ, Թբիլիսյան փողոցների հետ զուգահեռ վերականգնողական աշխատանքներ է սկսել Նինոծմինդա քաղաքի, Խոջբաբեկ թաղամասի, Գագարին փողոցում:
Գագարին փողոցի ասֆալտապատման համար տարածաշրջանային զարգացման հիմնադրամից հատկացվել է 96.785 լարի:
Հիշեցնենք, որ Գագարին փողոցը Նինոծմինդա քաղաքի ամենա անանցանելի փողոցներից մեկն է, և այս փողոցի բնակիչները բազմիցս դիմել են Նինոծմինդայի քաղաքապետարան: Այս տարի ասֆալտապատվելու է փողոցի մի մասը :
Ներկայումս հանվում է հողի շերը :
Լրացուցիչ մանրամասներ մեր լուսանկարներում: