Մայիսի 16 -ի գիշերը` Հեշտիա գյուղում ուժեղ քամին քշել է բնակիչների տների տանիքների շիֆերները, գյուղի կենտրոնական մասում կոտրել ծառեր: Ինչպես նաեւ քամու հետեւանքով ծռվել է էլեկտրասյուներ, որոնոց դեռեւս ամբողջությամբ վայր ընկնելուն թույլ չեն տալիս էլեկտրալարերը:
Բնակիչների խոսքով, մայիսի 16 -ի երեկոյան սկսվել է քամի իսկ գիշերվա ընթացքում ավելի ուժգնացել, բնակիչները առավոտյան արթնանալով գտել են քանդված կտուրներ, թեքված էլեկտրասյուներ եւ ջարդված ծառեր: Քամին շարունակվել է նաեւ մայիսի 17 -ի ցերեկը:
Ինտերնետային եղանակային կայանների փոխանցմամբ այսօր՝ մայիսի 18 -ին նույնպես հնարավոր է ուժգին քամի: