
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ մայիսի 18-ին և 19-ին որոշ շրջաններում հնարավոր է տեղա կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին ցածրադիր գոտիներում կկազմի +21, +26 աստիճան: Որոշ վայրերում կփչի ուժեղ քամի:
Այսօր օրվա երկրորդ կեսից և մայիսի 19-ին հյուսիս արևմտյան ուղղությամբ կփչի ուժեղ քամի: Օդի ջերմաստիճանը մայիսի 18-20-ին կկազմի +25, +27 աստիճան:
Գործակալության տեղեկատվությամբ, մայիսի 20-21-ին կանխատեսվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կավելանա մինչև +30,+35 աստիճան: Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:aliq.ge