Պուշկին փողոցում կրկին վերանորոգվում է կոտրված ջրատարը

Պուշկին փողոցում կրկին վերանորոգվում է կոտրված ջրատարը

Նինոծմինդայի քաղաքապետարանի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները կրկին սկսեցին աշխատանքներ իրականացնել Պուշկին փողոցում ջրագծի վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Ջրամատակարարող ընկերության աշխատակիցների խոսքով ՝ վթարը տեղի է ունեցել նոր տեղում:

Այս աշխատանքներն իրականացնելու համար նորից վնասվել է ասֆալտի մակերեսը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Նինոծմինդայի Պուշկին փողոցում տեղի էր ունեցել ջրագծի վթար: Վթարվել էր ջրատար խողովակը և խմելու ջուրը հոսում է փողոցներով: Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները մայիս 14-ին Պուշկին փողոցում իրականացրել էին ջրատարի վերականգնողական աշխատանքներ, բայց դրանից հետո հաջորդ օրը նորից վնասվել էր խողովակը և մինչ այսօր ջուրը հոսում է քաղաքի փողոցներով: