Վրաստանի սննդի կետերի համար մշակվել են խորհրդատվություններ, որոնք պետք է պահպանեն գործատուները, աշխատակիցներն ու հաճախորդները:
Մասնավորապես, խորհրդատվությունների շարքում կա կետ որտեղ նշած է՝ մեկ սեղանի շուրջ 6-ից ավելի մարդ հավաքվելու իրավունք չունի, հաճախորդների միջև պետք է պահպանվի 1 մետր հեռավորություն:
Խորհրդատվությունները մշակել են Աշխատանքի տեսչությունը, տուրիզմի ազգային վարչությունը և մթերքի ազգային ծառայությունը: Հիմնական պահանջները հետևյալն են՝
Նախապես ամրագրել սեղանը
Ամեն օր անցկացնել աշխատակիցների և հաճախորդների թերմոսքրինինգ
Առաջնահերթությունը տալ քարտով վճարող հաճախորդներին
Հաճախորդների սեղանների միջև պահպանել 2 մետր հեռավորություն
Սեղանի շուրջ պետք է նստի ոչ ավել, քան 6 մարդ, բացառություն կկազմեն ընտանիքի անդամներն ու մինչև 12 տարեկան երեխաները
Այն դեպքում, եթե անհնար է պահպանել սեղանների միջև 2 մետր հեռավորություն, հնարավոր կլինի օգտագործել ժամանակավոր «խոչընդոտներ»
Հաճախորդներին առաջարկել միանգամյա օգտագործման մենյուներ, իսկ եթե դրանք էլեկտրոնային են՝ ապա ախտահանել էկրանը հաճախորդին հանձնելուց առաջ և հետո
Տեսանելի վայրերում տեղադրել հայտարարություններ՝ Covid-19-ի հետ կապված: