
NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր այն խնդրին, որ ինչպես Թորիա գյուղում այնպես էլ Հեշտիայում շարքից դուրս էին եկել կենտրոնական փողոցների գիշերային լուսավորության լամպերը:
Այդ խնդրի շուրջ զրուցել էինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ: Նա նշել էր, որ խնդրել ենք կոմունալ ծառայությանը, որտեղ պատասխանել են, որ 2 – 3 օրվա ընթացքում կգան եւ կսարքեն:
Օրերս Նինոծմինդայի կոմունալ ծառայության աշխատակիցները այցելել են վերոնշյալ գյուղերը եւ փոխել են բոլոր շարքից դուրս եկած լամպերը:
Առաջ
Հիմա
Առաջ
Հիմա