Արդեն քանի օր է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է Նինոծմինդայի Դավիթ Շինարար փողոցի երկայնքով մայթերի կառուցումը:
Նախատեսվում է 500 մետր մայթ կառուցել: Մայթ կառուցելու համար գումարը հատկացվում է տեղական բյուջեից: 49 602 լարի չափով, մրցույթը շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը:
Դավիթ Շինարարի փողոցի վերջում չկա ոչ հետիոտնային անցում, ոչ էլ մայթեր: Տեղի բնակիչները (նաև երեխաները) ստիպված են լինում անցնել ճանապարհի երթևեկելի հատվածով, ինչը կարող է հանգեցնել ճանապարհային պատահարների: