Ներոծմինդա քաղաքի Երևանյան փողոցի բնակիչները դժգոհում են բեռնատար ավտոմեքենաների վարորդներից, որոնք իրենց փողոցով տեղափոխում են հող և գոմաղբ:
Բնակիչների խոսքով ՝ ամեն անգամ բեռնափոխադրման ժամանակ վարորդներն այնքան են բեռնում տրանսպորտը, որ ամբողջ Երևանյան փողոցի երկայնքով թափվում են ամբողջ հողն ու գոմաղբը, ինչը իր հերթին խանգարում է մեքենաների և հետիոտների տեղաշարժին, բացի դրանից մեքենաները կեղտոտվում են: Երեւանյանյան փողոցի բնակիչ Շմավոն Ղարսլյանը ստիպված է ամեն անգամ մաքրել իր տան դիմացի ճանապարհը, քանի որ ըստ Շմավոնի, ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում:
Հողի հետ միասին թափվում են խոշոր քարեր, ինչը խոչընդոտում է մեքենաների տեղաշարժին: Բնակիչների խոսքով ՝ անհրաժեշտ է գոնե փակել վրանով որպեսզի փողոցը չաղտոտվի: