Չնայած ամենին, դուք կարողացաք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ուղեկցել են հեռավար ուսուցմանը և հաղթանակած ավարտում եք դպրոցը,- այս մասին ասվում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելիի ավարտական դասարանի աշակերտներին ուղղված ուղերձում:
Նախարարը 12-րդ դասարանի աշակերտներին շնորհավորել է դպրոցն ավարտելու առթիվ և մաղթել հաջողություն:
Միխեիլ Չխենկելին հույս է հայտնել, որ սերունդը, որն առանձնանում է նոր փորձով, զարգացման նոր հեռանկարներով և պատասխանատվությամբ, կստեղծի առանձնահատուկ ապագա:
«Իմ երիտասարդ բարեկամներ, շնորհավորում եմ ձեր կյանքի կարևորագույն իրադարձության՝ դպրոցն ավարտելու առթիվ:
Հավանաբար, շատ անգամ եք մտածել, ինչպիսին կլիներ «Վերջին զանգը», օր, երբ կլքեիք դպրոցը և կանցնեիք կյանքի նոր և հետաքրքիր փուլի: Սակայն մարտահրավերը, որի առջև կանգնած է այսօր ողջ աշխարհը, ուսման վերջին փուլում բաժանել է ձեզ ձեր դպրոցներից, սիրելի ընկերներից և աշակերտներից:
Չնայած ամենին, դուք կարողացաք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ուղեկցել են հեռավար ուսուցմանը և հաղթանակած ավարտում եք դպրոցը:
Այս պայմաններում ամենակարևորն էր, ապահովեինք ուսումնական գործընթացի շարունակականությունը:
Եվ արդեն վաղը, երբ ձեր առջև բացվում են նոր հեռանկարներ, լավագույն ապագայի ամենակարևոր ստեղծողները դուք եք:
Այսպիսով, ձեր կյանքում սկսվում է նոր փուլ – նոր փորձով, հարաբերություններով, ընկերներով, զարգացման նոր հեռանկարներով և պատասխանատվությամբ:
Դուք առանձնահատուկ սերունդ եք և հավատում եմ, հենց այդպիսի առանձնահատուկ էլ ապագա եք ստեղծելու:
Մաղթում եմ հաջողություն այս հետաքրքիր ճանապարհին»,- ասվում է Միխեիլ Չխենկելիի ուղերձում:
Այսօր ավարտվել է 12-րդ դասարանի աշակերտների ուսումնական գործընթացը:
1tv.ge