
Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը սկսեց Նինոծմինդա քաղաքի Բաղրամյան փողոցի վերականգնումը:
Ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ, հեռացվում է հողերի շերտը, որից հետո կկատարվի խճապատման աշխատանքներ և ասֆալտապատում:
Այս աշխատանքները իրականացնելու համար տարածաշրջանային զարգացման հիմնադրամից տրամադրվել է 259.627 լարի:
Նշենք, որ քաղաքի այս հատվածում, բացի Բաղրամյան փողոցից, կա ևս 4 փողոց, որոնք չեն վերականգնվում և դրա կարիքը ունեն:
Լրացուցիչ մանրամասները մեր լուսանկարներում: