Կառավարության հակաճգնաժամային ծրագրով նախատեսված սոցիալական օգնությունը կբաշխվի մայիսի վերջից

Կառավարության հակաճգնաժամային ծրագրով նախատեսված սոցիալական օգնությունը   կբաշխվի մայիսի վերջից

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության հակաճգնաժամային ծրագրով նախատեսված ֆինանսական օգուտների հարցը`սոցիալական օգնություն, գործազրկության նպաստներ և ինքնազբաղվածություն:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում որոշվել է, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրով սոցիալական աջակցության տրամադրումը կմեկնարկի մայիսի վերջին:

Կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն, սոցիալապես անապահով քաղաքացիները վեց ամսվա ընթացքում պետությունից կստանան լրացուցիչ 600 լարի օգնություն: Բացի այդ, 0-ից 100,000 սոցիալական միավոր ունեցող և մինչև 16 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար պետությունը 6 ամսվա ընթացքում կտրամադրի օգնություն, ընդհանուր առմամբ 600 լարի: Այսօր Վրաստանում նման ընտանիքների թիվը 21 000 է: Միևնույն ժամանակ, ծանր հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես վեց ամսվա ընթացքում պետության կողմից կօգտվեն 600 լարի չափով նպաստով՝այսօրվա դրությամբ Վրաստանում կա այդպիսի 40,000 քաղաքացի:

Եկամուտների ծառայությունը Վարչապետին տեղեկատվություն է տրամադրել այն անձանց աշխատանքի մասին, որոնք պաշտոնապես աշխատանքի են անցել, բայց ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը: Նրանց պետությունը կտրամադրի ընդհանուր առմամբ 1200 լարի՝ վեց ամսվա ընթացքում:

Ինչ վերաբերում է ինքնազբաղվածներին, ապա այս փուլում ավելի քան 33 հազար մարդ է գրանցել ինքնազբաղվածների հատուկ տվյալների բազայում, որոնց փոխհատուցումը կսկսվի համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո:1tv.ge