Կլոր լճի հարակից փողոցների բնակիչները, Նինոծմինդայի Նորաշեն թաղամասի որոշ ակտիվիստներ, այսօր կրկին դիմել են քաղաքապետարան ՝ լուծելու լճի բարեկարգման հետ կապված խնդիրները:
Առաջին հարցը վերաբերում էր լիճը սնուցող ջրին: Ինչպես նշել են ակտիվիստները, կան մարդիկ, ովքեր դեմ են դրան և անում են ամեն ինչ, որպեսզի դադարեցնեն ջրի հոսքը դեպի լիճ. «Մարդիկ չպետք է որոշեն ջուրը լցնել լիճը, թե ոչ», – ասաց ակտիվիստներից մեկը՝ Սոսկարը:
Ակտիվիստները հանդիպեցին սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանի հետ: Ակտիվիստների հիմնական պահանջներն են` վերականգնել լճի ջրի ծավալը, լճի շրջակայքում գտնվող ընդհանուր տարածքը, կառուցել մեքենաների համար կայանատեղի, տեղադրել արգելման նշաններ:
Կար նաև հարց՝ կապված լճում ձկների առկայության հետ: Որոշ ձկներ արդեն հայտնվել են լճում, բայց ցանկություն կա, որ ավելի որակյալ ձկներ լինեն օգտագործման համար: Խոսքը վերաբերում էր նաև մշակութային միջոցառումներին, որոնք կարող են անցկացվել այնտեղ: Այնուամենայնիվ, լճի աղբահանության հարցը շարունակում է մնալ ամենակարևոր խնդիրը:
Բնակիչները հաճախ լիճը մաքրում են աղբից, բայց աղբը շարունակաբար հավաքվում է: Աղբը հիմնականում հարևան տարածքներից բերում է քամին: Անհրաժեշտ է այստեղ աղբարկղեր դնել: Մայիսի 18-ին բնակիչները իրենք հավաքեցին աղբը, և աղբահանության համար օգնություն խնդրեցին կոմունալ ծառայությունից: Արդյունքում ՝ չսպասելով օգնությանը, աղբը հանեցին իրենք:
Բնակիչները ցանկանում են նաև ծառեր տնկել, բայց դա հնարավոր չէ, քանի որ այնտեղ արածում են կովերն ու հորթերը: Բնակիչները նաև ցանկանում են, եթե ոչ այս տարի, գոնե հաջորդ տարի ցանկապատել լիճը։
Լճի շուրջը երեկոյան արդեն կարելի է նկատել բնակիչների, ովքեր սկսել են իրենց հանգիստն անցկացնել այնտեղ: Դրա համար քաղաքի բնակիչները ցանկանում են բարձրացնել լճի ջրի մակարդակը, ծառեր տնկել լճի շրջակայքում, կառուցել հեծանվավազքուղի, մի խոսքով՝ վայր որտեղ կարելի է լիարժեք հանգիստ անցկացնել:
Այն հարցերը, որոնց համար բնակիչները դիմել են քաղաքապետարան, կքննարկվեն վաղը՝ մայիսի 21-ին: Իսկ թե ինչ որոշում կկայացվի, NOR ռադիոն կհետևի իրադարձությունների զարգացման ընթացքին: