Վերջին զանգը բնության գրկում և առցանց եղանակով/ Համաճարակը փոխեց ավանդույթները

Վերջին զանգը բնության գրկում և առցանց եղանակով/ Համաճարակը փոխեց ավանդույթները

Վերջին զանգը ավանդական տոն է աշակերտների համար, ովքեր ավարտում են ուսումը: Այսօր` մայիսի 20-ին, Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի շրջանավարտները, երկրում առկա համաճարակաբանական իրավիճակի պատճառով, փոխել են Վերջին զանգի ձևաչափը:Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի Վերջին զանգը բնության գրկում

Նրանք Ղալաչայի տարածքում կազմակերպել էին անսովոր միջոցառում ՝ նվիրված Վերջին զանգին: Բնության գրկում շրջանավարտները ներկայացրեցին գեղեցիկ երգեր, բանաստեղծություններ և ֆլեշմոբ, իսկ միջոցառմանը Teams ծրագրով հեռահար հետևում էին տնօրենը, դասղեկը և բոլոր ուսուցիչները:Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի Վերջին զանգը բնության գրկում

Շրջանավարտները ուսուցիչներին երախտագիտության խոսքեր ուղղեցին և ուսուցիչներն էլ իրենց հերթին սիրելի աշակերտներին մաղթեցին բարի երթ, քաջ առողջություն և բարեկեցություն:Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի Վերջին զանգը բնության գրկում

Աշակերտները հուզմունքով և անհանգստությամբ, արցունքները աչքերին հրաժեշտ տվեցին իրենց ուսուցիչներին և իրենց սիրելի դպրոցին:

Ինչ վերաբերում է գյուղական դպրոցներին, ապա շատ դպրոցներում վերջին զանգը իրականացվեց առցանց, որին մասնակցում էին աշակերտները և ուսուցչական կազմը:Վերջին զանգը առցանց ձևաչափով Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցում

Այս տարի տասներեք աշակերտ ավարտեցին Հեշտիայի թիվ 2 դպրոցում: Ըստ դպրոցի տնօրենի ՝ Լալազար Արոյանի, չնայած այն բանին, որ աշակերտները ցանկանում էին միջոցառում անցկացնել, այնուամենայնիվ, որոշվեց հետաձգել ամեն ինչ և կատարել Վերջին զանգը առցանց ձևաչափով:

«Ուսուցչական կազմը և ես շնորհավորական ուղերձով դիմեցինք շրջանավարտներին իսկ աշակերտներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին»:

Կան դպրոցներ, որտեղ այս տարի որոշվել է որևէ միջոցառում չանցկացնել, նույնիսկ առցանց:Մեծ Խանչալի գյուղի դպրոցը

Մեծ Խանչալի գյուղի դպրոցի տնօրեն Արշալույս Իրիցյանի խոսքով ՝ ինչպես ռեսուրս կենտրոնից, այնպես էլ ոստիկանությունից զգուշացրել են, որ ցանկացած գործողություն արգելված է:

«Բոլոր ծնողներին զգուշացվել է նաև, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես իրենց երեխաներին թույլ չտան իրենց ձեռքը վերցնել մեքենայի ղեկը» – նշեց Արշալույս Իրիցյանը:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի ռեսուրս կենտրոնից, մունիցիպալիտետի բոլոր դպրոցները՝ կապված Կորոնավիրուս համաճարակի հետ, նախազգուշացվել են Վերջին զանգի հետ կապված միջոցառումների արգելքի մասին:

Ինչ վերաբերում է 2019-2020 թվականների շրջանավարտների ընդհանուր թվաքանակին, ապա ճշգրիտ թիվը երեք օրվա ընթացքում պարզ կլինի, քանի որ աշակերտների տվյալների բազայում, գործող դպրոցները դեռ չեն մուտքագրել ամբողջ տեղեկատվությունը: