Սկսվել է բնակելի շենքերի և հաստատությունների բակերի բարեկարգումը

Սկսվել է բնակելի շենքերի և հաստատությունների բակերի բարեկարգումը

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է հինգ բնակելի շենքերի և երեք հաստատությունների բակերի բարեկարգման աշխատանքները:

Ծրագիրը նախատեսում է Պուշկինի թիվ 96, 96 ա, 99 հասցեներում գտնվող բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում, Ազատության թիվ 7, Կամոյի թիվ 29, ինչպես նաև «Ծիծեռնակ» մանկապարտեզի, Երաժշտական ​​դպրոցի և «Էվեքս» շրջանային հիվանդանոցի բակերի բարեկարգում և ասֆալտապատում։

Այս մրցույթում ներառված է նաև Սաթխա-Սպասովկա ճանապարհի փոքր հատվածի ասֆալտապատումը:

Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 315`836 լարի, իսկ մարզային զարգացման հիմնադրամից ՝ 50՝000 լարի:

Մրցույթը նույն գումարի չափով շահել է ,,Ջավախավտոգզա,, ճանապարհաշինարարական ընկերությունը:

Ըստ աշխատակիցների, Երաժշտական ​​դպրոց տանող ճանապարհի հողի հին շերտը արդեն հեռացվել է, այժմ աշխատանքներ են տարվում Ազատության 7 հասցեում գտնվող բնակելի շենքի բակում: