Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության նախկին ղեկավար Կլոդ Գեանին առաջադրվել է մեղադրանք հարկերից խուսափելու և Լիբիայի նախկին նախագահ Մուհամադ Քադաֆիի կողմից Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործով փաստաթղթերի կեղծման համար, գրում է Agence France-Presse-ը:
Գեանի հետ միասին փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրվել նաև անհատ ձեռնարկատեր Խալիդ ալի-Բուգշանին՝ Սաուդյան Արաբիայից:
Կլոդ Գեանի փաստաբան Ֆիլիպ Բուշե էլ-Գոզիի խոսքով՝ հետաքննությունն առայժմ չի հաստատել նախկին նախարարի անմիջական կապը Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորմանը:http://www.tert.am/