Ապրիլի 24-ին արքայազն Չարլզն ու Հարին կլինեն Թուրքիայում, կառավարության ներկայացուցիչը՝ Երևանում. ԶԼՄ-ներ

Ապրիլի 24-ին արքայազն Չարլզն ու Հարին կլինեն Թուրքիայում, կառավարության ներկայացուցիչը՝ Երևանում. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի՝ ապրիլի 24-25-ի օրակարգն արդեն հայտնի է, տեղեկացնում է թուրքական Takvim պարբերականը:

Համաձայն տեղեկությունների՝ արքայազն Չարլզը, արքայազն Հարիի ուղեկցությամբ, այցելելու է Չանաքքալե՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնակատարություններին:
Արքայական ընտանիքի ներկայացուցիչները Թուրքիայում են լինելու ապրիլի 24-25-ին:

Եղիսաբեթ 2-րդը Չանաքքալեում չի լինելու, փոխարենը մասնակցելու է Լոնդոնում կայանալիք միջոցառումներին:

Նշվում է նաև, որ այդ օրերին Մեծ Բրիտանիան Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար կառավարության ներկայացուցիչ է ուղարկելու Երևան:http://www.tert.am/



Opinion, pooling and voting