
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերով, կառավարությունը բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին որոշում է կայացրել, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կորցել են աշխատանքը, պետությունը նրանց կօգնի հակաճգնաժամային ծրագրով, բանկային վարկերը հետաձգել ևս երեք ամսով:
«Բացի այդ, բոլոր այն քաղաքացիները, որոնց եկամուտները նվազել են, ունեն բանկային վարկեր և կամավոր դիմում են բանկ, նրանց վարկային տոկոսների վճարումը հետաձգվելու է երեք ամսով, և դա տեղի կունենա առանց տոկոսների կապիտալիզացիայի, ինչը շատ կարևոր է», – կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Գիորգի Գախարիան: