Այսօր ՝ մայիսի 21-ին, Գուրգեն Ղարսլյանի ղեկավարությամբ, Նինոծմինդայի և Խոջաբեկի մի քանի դեռահասներ մաքրեցին Հաղթանակի հուշարձանի տարածքը:
Ըստ Գուրգեն Ղարսլյանի, հուշարձանի տարածքը աղտոտված էր, իսկ այսօր դեռահասները` ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների ծոռներն են,մաքրեցին հուշարձանի տարածքը:
Տարածքում հավաքվել էին պլաստիկե շշեր, պոլիէթիլենային տոպրակներ և եղևնու կոներ:
Անհրաժեշտ է վերականգնել հուշարձանը և քարերը մաքրել բորբոսից: Տարածքի մաքրման աշխատանքները կշարունակվեն նաև վաղը:
Այս մասին ավելին իմացանք Գուրգեն Ղարսլյանից