Ընդունվում են դիմումներ «Աջակցություն գյուղին» ծրագրով շինարարությունների համար

Ընդունվում են դիմումներ «Աջակցություն գյուղին» ծրագրով շինարարությունների համար

Նինոծմինդայի քաղաքապետարանը բնակիչներից ընդունում է դիմումներ՝
«Աջակցություն գյուղին» ծրագրով աշխատանքներ իրականացնելու համար:

«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում, Նինոծմինդայի քաղաքապետարանում արդեն կա 45 նախագիծ: 40 նախագիծ է նախատեսված շինարարական աշխատանքների համար և իրականացվելու է ուղղակի պայմանագրով, իսկ 5 նախագծերի համար կհայտարարվի մրցույթ:

Մայիսի 21-ից քաղաքապետարանը ընդունում է «Աջակցություն գյուղին» ծրագրով նախագծերի համար դիմումներ: Դիմումները ընդունվում են երկու օր` մինչև մայիսի 23-ը: Դիմումների շուրջ 70% -ը արդեն ներկայացվել է քաղաքապետարան: Հիմնական շեշտը դրված է գյուղերում բնակվող շինարարների վրա, որպեսզի բնակիչները իրենք մասնակցեն շինարարական աշխատանքներին: Այն դեպքում, երբ տվյալ գյուղում չկան համապատասխան մասնագետներ և ընկերություններ, այդ դեպքում կարող են զբաղվել այլ մասնագետներ: Հայտը կքննարկի հանձնաժողովը, և համապատասխան անձին կտրամադրվի նախագիծ, համաձայն որի՝ նա կարող է աշխատանքը սկսել հաջորդ շաբաթվանից:

Հիշեցնենք, որ «Աջակցություն գյուղին» ծրագրով, ինչպես 2020-ին, այնպես էլ անցյալ տարի, հատկացվել է 444՝000 լարի:

Radio NOR · Принимаются заявления для строительства по программе “Помощь селу”