Կլոր լճի հիմնահարցերը դեռևս արդիական են

Կլոր լճի հիմնահարցերը դեռևս արդիական են

Մայիսի 21-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում քննարկվեցին Կլոր լճի բարելավմանն առնչվող հարցեր:

Քննարկմանը մասնակցում էին մի քանի ակտիվիստներ, քաղաքապետը, սակրեբուլոյի նախագահը և պատգամավորներ:

Կլոր լճի մոտակա փողոցների բնակիչները, Նինոծմինդայի Նորաշեն թաղամասի ակտիվիստները մայիսի 20-ին դիմել են քաղաքապետարան հետևյալ պահանջներով ՝ վերականգնել լճի ջրի ծավալը, լճի շրջակայքում գտնվող ընդհանուր տարածքը, կառուցել մեքենաների կայանատեղիներ, տեղադրել արգելանշաններ, ցանկապատել լճի տարածքը։

Հարցերի քննարկման ընթացքում ակտիվիստներից Սոսկար Փութուլյանը, չհամաձայնվելով ղեկավարության կարծիքի հետ, լքեց դահլիճը:

Բնակիչները նշեցին, որ անհրաժեշտ է նաև վերականգնել լճի տարածքը: Դրա համար անհրաժեշտ է վերադարձնել այն տարածքները, որոնք ապօրինի կերպով գրավվել են բնակիչների կողմից և ցանկապատել տարածքը: Պետք է նաև Կլոր լճի ջրամատակարարման նկատմամբ վերահսկողություն սահմանել, որպեսզի հողատարածքների հեղեղվելու հետ կապված խնդիրներ չլինեն:

Այս հարցերի բուռն քննարկումներից հետո նրանք եկել են այն եզրակացության, որ բնակիչները պետք է երեք հարցով գրավոր դիմեն քաղաքապետին. Վերականգնել լճի ջրի ծավալը, վերականգնել լճի շրջակայքում գտնվող ընդհանուր տարածքը և ցանկապատել տարածքը:

Ո՞րոնք են լինելու քաղաքապետարանի որոշումն ու գործողությունները, հայտնի կդառնա 10 օրվա ընթացքում: