Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, երեկ կայացել է հանդիպում բանկային սեկտորի ներկայացուցիչների հետ և կայացրել են համապատասխան որոշումը:

«Վրաստանի կառավարության և բանկային սեկտորի, Ազգային բանկի համագործակցության արդյունքում, ճգնաժամային առաջին փուլում մենք համատեղ կայացրեցինք որոշում և բանկային սեկտորը երեք ամսով հետաձգեց ֆիզիկական անձանց վարկի տոկոսի վճարը: Այդ երեք ամիսն արդեն անցավ: Մենք ունեցանք հանդիպում և եկանք համաձայնության, որը նկատի ունի, որ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով կորցրել է աշխատանքը և ում պետությունն օգնում է հակաճգնաժամային ծրագրով, ավտոմատ կերպով առաջիկա ևս երեք ամիսների ընթացքում կհետաձգվի վարկի սպասարկումը»,- հայտարարել է Գախարիան: