Չեղարկվում է սահմանափակումը ավտոմեքենայում երեք մարդուց ոչ ավել գտնվելու մասին, բացառությամբ տաքսիների

Չեղարկվում է սահմանափակումը  ավտոմեքենայում երեք մարդուց ոչ ավել գտնվելու մասին, բացառությամբ տաքսիների

Քաջ հայտնի սահմանափակումը, մեկ ավտոմեքենայում երեք մարդուց ոչ ավել գտնվելու մասին, կվերաբերի միայն տաքսիներին, մնացած բոլոր ավտոմեքենաների դեպքում այն չեղարկվում է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը:

«Մենք այսօր հայտարարում ենք, որ երկիրը պատրաստ է անել քայլեր և չեղարկել արտակարգ դրությունը, որը նշանակում է, որ կչեղարկվի պարետային ժամը և դրան կհետևեն որոշ մեղմացումներ: Մենք քննարկել ենք և կայացրել որոշում, որ քաջ հայտնի սահմանափակումը, մեկ ավտոմեքենայում երեք մարդուց ոչ ավել գտնվելու մասին կվերաբերի միայն տաքսիներին, մնացած բոլոր ավտոմեքենաների դեպքում այն կչեղարկվի»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը կկայացնի այնպիսի որոշումներ, որով քաղաքացիներին հնարավորություն կտա աշխատել և եկամուտը տանել ընտանիք:1tv.ge